25.05.2018

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։

Advertisements

23.5.2018

3-1

23.05.2018

Майский флешмоб по русскому языку 2-3 классы
* Обязательно
Укажите фамилию, имя и электронную почту. *
Мой ответ
Название школы, класс *
Мой ответ
Город, село
Мой ответ
Какие буквы пропущены в словах? Напишите эти слова.
Подпись отсутствует
Мой ответ
Посмотри мультфильм и ответь на вопросы:
Кого нашел зайчик Крошик на ферме?
Мой ответ
Что говорит корова?
кря-кря
му-у
цып-цып
хрю-хрю
бе-е
Кого нашла Панда а ферме?
Мой ответ
Что говорит свинка?
хрю-хрю
бе-е
му-у
кря-кря
цып-цып
Кого нашел на ферме Ёжик?
Мой ответ
Что говорит овечка?
хрю-хрю
бе-е
му-у
кря-кря
цып-цып
Кого нашла на ферме Нюша?
Мой ответ
Что говорят цыплята?
хрю-хрю
бе-е
му-у
кря-кря
цып-цып
Кого нашел на ферме Бараш?
Мой ответ
Что говорит утка?
хрю-хрю
бе-е
му-у
кря-кря
цып-цып
Найди отличия и напиши названия предметов (например: полотенце, вода):
Подпись отсутствует
 бе-е
му-у
кря-кря
цып-цып
Найди отличия и напиши названия предметов (например: полотенце, вода):
Подпись отсутствует
ответ:

My day

Hello, I am Narek Poghosyan. I study at Mkhitar Sebastatsi Educational Complex. I’m in the 3-1 class. I’m 8 years old. I’m going to go to classes. I’m going to go on a prolonged day there. Classroom I’m playing and coming home resting I repeat I sleep:

Մեր զգայարանները

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը:Բայց այն ինչպե՞ս պիտի ճիշտ <<հրամաններ>> տա, չէ՞ որ շատ վատ կլինի, եթե այն սխալվի:Ճիշտ <<հրամաններ>> տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարանների տված տեղեկությունները:

Մաշկը շոշափելիքի զգայարենն է,որի միջոցով մենք տարեբերում ենք տաքն ու սառը, կոշտն ու փափուկը, սուրը, կլորը,հարթն ու անհարթը:

Ճաշակելիքի (համի) օրգանը լեզուն է.այն զգում է աղին ու թթուն,կծուն ու քաղցրը:

Մեր հոտառության օրգանը՝ քիթը,տարբերում է շրջապատի բազմաթիվ հոտերն ու բույրերը:

Տեսողության օրգանները մեր աչքրեն են:

Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների օգնությամբ:

Առանց այդ զգայարարանների մարդն ինչպե՞ս կապրեր:

Հետաքրքիր փաստեր շների մասին

This slideshow requires JavaScript.

Քաղաքներում ու գյուղերում ցրտի ու սովի ճիրաններում ապրող անտուն կենդանիների, այդ թվում շների տառապաքների հանդեպ քար անտարբերություն դրսեւորող մարդկանց, առավել եւս շների կյանքի եւ առողջության հաշվին հարստություն դիզողներին հազիվ թե հնարավոր լինի տարհամոզել, որ փոխեն չորքոտանի մեր բարեկամների հանդեպ իրենց անմարդկային վերաբերմունքը: Դա ի զորու է փոխել միայն խստագույն օրենքի կիրառմամբ: Բայց հուսով ենք, որ անտարբերների սրտում ինչ-որ բան կշարժվի, եթե նրանք գոնե հպանցիկ ծանոթանան շների մասին պատմող հետաքրքիր փաստերին։ Continue reading

Երկրագնդի բույսերը և կենդանիները

This slideshow requires JavaScript.

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր:

Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ, իսկ մի այլ վայրում իրար են հաջորդում տարվա տաք ու ցուրտ եղանակները: Ահա այդ տարբեր պայմաններում են աճում ու բազմանում տարբեր բույսեր: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները:

Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ’ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները:

Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անպատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները):

Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:

Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Ապա քլորոֆիլի օգնությամբ բույսը այդ նյութերից պատրաստում է սննդանյութեր: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում:  Բույսերում կուտակված սննդանյութերն օգտագործում են նաև մարդիկ և կենդանիները: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի   ծլոմեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի: